Հանրապետության հրապարակում ընթացող «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների կազմակերպած հանրահավաքում Սուրեն Պապիկյանը մեկ առ մեկ ընթերցեց ԱԺ-ում ՀՀ վարչապետի «խամաճիկ ընտրությունների» ժամանակ Սերժ Սարգսյանին «կողմ» քվեարկած 77 պատգամավորների անունները: «Ամոթն այն է, որ այդ մարդիկ նրան կարգեցին վարչապետ`փշալարերի հետեւում»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը:
Երբ նա ընթերցում էր պատգամավորների անունները`ցույցի մասնակիցները սուլում էին եւ բղավում` «ամոթ, ամոթ»: «Այս մարդիկ հասարակական պարսավանքի են արժանի»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
Ցույցի մասնակիցներն այս արտահայտությանն իրենց համաձայնությունը հայտնեցին:
Բանախոսը համարում է, որ այս շարժումով ճեղքվեց հուսահատության պատնեշը եւ դրա ապացույցը լեփ-լեցուն հրապարակն է:
Հրապարակում գործադուլի եւ դասադուլի կոչեր են հնչում: «Ուսանողներն այս փողոցում ավելի շատ բան են սովորում, քան համալսարանում»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
միայն «պարսաւա՞նք»… այս ինչ մեղմութիւն է… ընդհանրապէս կը խօսիք հանրային հրապարակի վրայ կախաղան բարձրացնելու մասին… ոհ, մոռացայ… սա պատանիների յեղափոխութիւն է… G rated կինո…