Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի բացումն արեց «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Նա ասաց, որ այսօր մի քանի կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել: Նրա խոսքով, Կրթության եւ գիտության նախարարությունում սահմանափակել են աշխատակիցների իրավունքը՝ նրանց զրկելով մի քանի կայքեր այցելելու հնարավորությունից: Արմեն Գրիգորյանի խոսքով, նախարարությունը արգելափակել է facebook.com, youtube.com եւ «Ազատություն» ռադիոկայանի կայքերը:
«Ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում եւ սփյուռքում մի շարք գործողություներ են տեղի ունենում: Այսօր Գյումրիում շենքեր են շրջափակվել եւ իրականացրել են այս շարժման գործողություններ:
Մարսել քաղաքում սփյուռքի ներկայացուցիչները հավաքվել են Հայաստանի հյուպատոսության առաջ: Մոսկվայում նույնպես գործողություներ են իրականացվել»:
Պարոն Գրիգորյանը նաեւ ասաց, որ այսօր Գյումրիում դպրոցներից մեկում պատից հանվել է Սերժ Սարգսյանի լուսանկարը. «Իրականում այդ նկարը խախտումով է հայտնվել դպրոցում եւ, կարելի է ասել, որ դրանով վերականգնվել է օրինականությունը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
հետաքրքրիր է… ընտրութիւնների վախտը, որքա՜ն խնդիրներ հանեցին, թէ դպրոցներում քաղաքական ոտնձգութիւններ տեղի կ’ունենան, ի նպաստ իշխանաւորներին… մեծ գայթակղութիւն… ա՛նընդունելի բան… սակայն երբ որ հակա-պետական քաղաքականութեան վերաբերի աշակերտների ուղեղի լուացման փորձը, ամէն բան թոյլատրուած է, հա՞… հերոսութիւն է նոյնիսկ…