Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի ցուցարարների միջեւ պառակտում ընկավ. (Ֆոտոշարք)

Ապրիլ 18,2018 20:50

Արդեն երրորդ օրն է, ինչ Վանաձորի երիտասարդները եւս ցույցեր են իրականացնում: Նրանք տարբեր կոչերով ու վանկարկումներով շրջում են Վանաձորի փողոցներով ու կրթական հաստատություններով, կոչ անելով միանալ դասադուլ, գործադուլին: Երեկ օրվա ավարտին, եւ այսօր առավոտից ցուցարարներին էր միացել նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:

Երեւանից Վանաձոր էր եկել նաեւ մայրաքաղաքում բողոքի ցույցի մասնակից, ակտիվիստ Միքայել Մարգարյանը:

Սկզբնական շրջանում ցույցի մասնակիցները համերաշխ շրջում էին քաղաքի դպրոցներով ու բուհերով՝ հորդորելով մասնակցել երթին: Սակայն քիչ անց մասնակիցների միջեւ պառակտում սկսվեց: Միքայել Մարգարյանն առաջարկում էր Վանաձորից շարժվել դեպի Երեւան, միանալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» շարժմանը: Այս առաջարկը, սակայն, Զարուհի Փոստանջյանին դուր չեկավ: «Մենք Նիկոլի հետ գործ չունենք, սա ազգային շարժում է: Երեխաներն ովքեր ուզում են թող գան, բայց դու ինչի՞ ես կիսել էս երեխաներին: Դուք սադրիչ եք, դուք կիսեցիք երթը»:

«Վանաձորը չի համախմբվում, որովհետեւ չի տարվում համապատասխան աշխատանք, որպեսզի իրազեկվեն, տեղյակ լինեն իրավիճակից, եւ համապատասխան գործողություններ իրականացնեն իրենց համախմբվելու համար»,- ասաց Միքայել Մարգարյանը:

Վանաձորցի երիտասարդներին դուր չեկավ ստեղծված իրավիճակը: Նրանք հայտարարեցին, որ իրենց առաջնորդ պետք չէ: Եւ իրենք կարող են ինքնուրույն շարունակել իրենց սկսած գործը. «Մեր բոլոր որոշումները կայացնում էինք միասին եւ մեր բոլոր գործողությունները կառավարվում էին միասին: Մեզ առաջնորդ պետք չէ, եւ մենք ինքներս կարող ենք մեր ցույցն անել»:

Այնուհետեւ ցույցի մասնակիցները բաժանվեցին խմբերի՝ մի մասը մնաց Փոստանջյանի հետ, մյուս մասը՝ Միքայելի, իսկ մնացած մասը՝ գնացին տուն:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    արդէն երեխաների քնելու ժամն է, չէ՞… դաւայ երեխէք, ալ գնացէք տուն, մշիկ-մշիկ քնացէք… դասերն ալ չմոռանաք, հա՞…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30