«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության ուշադրությանն է ներկայացնում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ Քայլը» շարժման և «Մերժիր Սերժին» նախաձեռնության՝ վերջին օրերի համատեղ հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը:
Ապրիլի 13, ժամը 19։30-ի դրությամբ, Ազատության հրպ․ – 4․500 մարդ
Ապրիլի 14, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 3000 մարդ
Ապրիլի 15, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 1900 մարդ
Ապրիլի 16, ժամը 14։00-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ – 3000 մարդ
Ապրիլի 17, ժամը 20։20-ի դրությամբ, Հանրապետության հրպ. – 33․000-35․000 մարդ
Հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվարկվել է անօդաչու թռչող սարքի լուսանկարներում` մարդկանց հաշվարկի հատուկ մեթոդով։
Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում եղել են նաև բազմաթիվ երթեր և զանգվածային այլ միջոցառումներ, որոնց դեպքում քաղաքացիների մասնակցությունը տեխնիկապես հնարավոր չէ հաշվարկել:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուշիուշով հետևում է իրադարձությունների ընթացքին և պարբերաբար տեղեկատվություն կհաղորդի ցուցարարների թվաքանակի վերաբերյալ։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
էհ… նորէն եկանք «հարիւրամեակը առանց ռեժիմի» պժգալի յիմարութեան հարիւերեքամեակի տարբերակին… իրոք զզվելի է թէ ոնց են այսպէս շահագործում Մեծ Եղեռնի նահատակները…