Այս պահին «Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները ծափահարություններով, սուլոցներով, թմբուկներով ու «քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումներով անցնում են փողոցներով՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ եւ մասնակցել ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին:
Նրանք նախարարությունների շենքից թեքվեցին դեպի Խորենացի, ապա դուրս եկան Մաշտոցի պողոտա: Երթն առաջնորդում է քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: Այն հատվածներով, որտեղով անցնում են ցուցարարները փողոցները ժամանակավորապես փակվում են, դառնում են աներթեւեկելի: Ցուցարարները գնում են Հանրապետության հրապարակ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«քայլ արա, մերժիր Սերժին» են գոռում տակաւին
այս լոզունքին յայտարարուած նպատակը Վարչապետի ընտրութիւնն էր Ազգային Ժողովին կողմէ…
արդեօք ոեւէ մէկը այս երեխաներին բացատրե՞ց թէ այդ մէկը վերջացած բան է…
բայս ի՞նչ փոյթ… կարեւորը flashmob-ն… եւ պատկերները, snapchat-ի վրայ… լիքը լայքերով…