Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանությունից պահանջում են բացահայտել սադրանք և բռնություններ հրահրող անձանց

Ապրիլ 18,2018 18:30

2018 թ․ ապրիլի 17-ի ուշ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում «Քայլ արա» և «Մերժիր Սերժին»  նախաձեռնությունների հավաքի ընթացքում հայտարարվեց հաջորդ օրը հավաքի մասնակիցների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունների շարունակման մասին։ Միաժամանակ զգուշացվեց սադրիչ խմբերի առկայության մասին։

Այդ հայտարարությունից ժամեր անց Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նման սադրիչ խմբի կողմից բախումներ հրահրվեցին ոստիկանների, քաղաքացիների և լրագրողների հետ, որոնք ուղեկցվեցին համայնքային գույքի և ոստիկանության ավտոմեքենաների վնասումներով։ Տարածված տեսանյութերից երևում է, որ այդ գործողությունները չեն նախաձեռնվել կամ իրականացվել խաղաղ ցուցարարների կողմից։

Գտնում ենք, որ նման սադրիչ գործողությունները նպատակ են ունեցել հող նախապատրաստելու ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից քրեական հետապնդումների իրականացման համար:

2018 թ․ ապրիլի 18-ին ՀՀ Դատախազությունն իր տարածած հայտարարությամբ պնդում է, թե իբր Մաշտոց-Թումանյան խաչմերուկի հատվածում նախորդ օրը զանգվածային անկարգությունները կազմակերպել են հավաքի մասնակիցները, և հայտնում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քրեական գործի հարուցման մասին:

Այնուամենայնիվ, թեև սադրիչ խմբի կողմից Մաշտոց-Թումանյան խաչմերուկում իրականացված գործողություններին ներկա էին ոստիկանության բազմաթիվ ծառայողներ և մեքենաներ, ինչպես տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեն, այդ բախումներում ներգրավված որևէ անձ բերման չի ենթարկվել։

Փոխարենը ապրիլի 17-ին և ապրիլի 18-ին բռնությամբ և առանց որևէ իրավական հիմնավորման ՀՀ Ոստիկանությունը զանգվածաբար բերման է ենթարկում խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների և փորձում է նրանց որպես կասկածյալ ներգրավել զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման հիմքով։

Հաշվի առնելով դեպքի վայրից առկա տեսանյութերը, ինչպես նաև ցուցարարների՝ մինչ օրս ցուցաբերած խաղաղ վարքը՝ պնդում ենք, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը անընդունելի և ապօրինի է։

ՀՀ Ոստիկանությունից պահանջում ենք ՝

Բացահայտել սադրանք և բռնություններ հրահրող անձանց՝ ապահովելով քաղաքացիների, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների անվտանգությունը։

Դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ ապօրինի քրեական և վարչական հետապնդումը։

Բացառել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության որևէ կիրառում։

Դիմում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝

Անհապաղ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների (այդ թվում՝ քաղաքացիական հագուստով) կողմից ցուցարարների նկատմամբ բռնության և այլ անօրինական գործողությունների դեպքերով

Անհապաղ քննություն իրականացնել խաղաղ ցուցարարներին ոստիկանության բաժիններում սահմանված երեք ժամից ավելի ապօրինի պահման վերաբերյալ

Հայտարարությանը միացած կազմակերպությունների և անհատների ցանկը՝ այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հազարներով ջահելներ փողոց իջեցուցած են, տաքացնո՜ւմ ու տաքացնում են զանոնք, եւ երբ որ սայթաքումներ տեղի ունենան, չեն կարող պատկերացնել թէ կապ չունի «սադրանքի» հետ… թէ իրենց կատարածի բնական եւ անխուսափելի հետեւանքն են, իրենց միջից…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30