Aravot.am-ի հետ զրույցում Էրիկ Խաչատրյանի արդեն նախկին պաշտպան Թեհմինե Հովսեփյանն (լուսանկարում) ասաց, որ ժամը 14:00-ից հետո ինքն Էրիկի մասին տեղեկություն չունի, քանի որ հայրը դիմել է հանրային պաշտպանի համար:
Հիշեցնենք, որ Էրիկ Խաչատրյանն անչափահաս է, որը նույնպես կասկածվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով եւ 225-ի պրիմ 1 հոդվածի առաջին մասով՝ այսինքն՝ քաղաքացիական անհնազանդություն կազմակերպելու եւ անցկացնելու մեջ:
Ձերբակալված անչափահասի հայրը՝ Արմեն Խաչատրյանը Aysor.am-ին ասել է. «Միտինգ ա եղել, Նիկոլ Փաշինյանը չի վերահսկել, երեխեն ընգել ա հոսանքի տակ ու գնացել ա, ընգել ա կրակի բերան։ Հիմա էլ կադրերում երևում ա, որ իմ տղեն դուռն ա ջարդում։ Ընենց քրեական գործ ա հարուցված, որ ով կարդում ա, ընգնում ա գետնին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ