Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համլետ Պետրոսյանը խոսել է Տիգրանակերտում նախորդ տարվա պեղումների արդյունքների և այս տարվա անելիքների վերաբերյալ

Ապրիլ 18,2018 18:11

Այսօր Արցախի մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչությունում, հուշարձանների տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպվել է պարգևատրում, որի ավարտից հետո նաև հնագիտական հանձնաժողովի նիստ: Նիստը վերաբերում էր 2017 թվականի ընթացքում Արցախի հնագիտական վայրերում իրականացված հնագիտական  պեղումներին:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանն իր խոսքում առանձնացրեց գործնական շփումները հնագիտական արշավախմբի անդամների հետ, ինչը, նախարարի խոսքով, մասնագիտական գիտելիքներ ստանալուց բացի` մեծապես առանձնանում է լավ էներգետիկա ստանալու առումով:

«Հուշարձանների պահպանման բնագավառը ոչ միայն այն բնագավառն է, որի համար ես պատիվ ունեմ պատասխանատու լինել, այլ նաև այն բնագավառն է, որի շնորհիվ ես բազմաթիվ ու բազմապիսի հետաքրքրիր մարդկանց հետ ծանոթություն եմ ստեղծել ու շատերի հետ նաև բարեկամացել: Շնորհակալություն, որ արդեն միասին ենք տասնմեկ տարի, շնորհակալություն, որ դուք ձեր գործով վարակում եք շատերին››,- իր ելույթում նշեց  Ս. Շահվերդյանը:

Հնագիտական արշավախմբերից ղեկավարներից Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, 2017 թվականին Տիգրանակերտում անցկացված պեղումների արդյունքը ներկայացնելով, հատուկ ուշադրություն հրավիրեց ամրացված թաղամասում պեղված հատվածի վրա:

«Այստեղ կլոր աշտարակներն ու ուղղանկյուն աշտարակներն հաջորդում են իրար` միմյանց միանալով զիգզագաձև պատով: Այս համակարգը շատ հայտնի է և մշակվել է մոտ մ.թ.ա 3-րդ դարում: Ըստ երևույթին այն առաջին անգամ փորձ է արվել կիրառել Արտաշատում, սակայն ավելի թերի ձևով: Սա մեզ համար շատ էական է, որովհետև Վրաստանից մինչև Ատրպատական շատ կան նման հուշարձաններ, բայց դրանք ունեն միայն այս համակարգի առանձին հատվածներ: Տիգրանակերտը միակ հուշարձանն է, որտեղ ամբողջապես կիրառվել է այս համակարգի բոլոր մանրամասները››,-իր խոսքում ընդգծեց Համլետ Պետրոսյանը:

Խոսելով 2018 թվականի անելիքների վերաբերյալ` նա նշեց, որ Տիգրանակերտի վաղ քրիստոնեական հրապարակում համապատասխան միջոցներ չլինելու դեպքում պեղումներ չեն իրականացվելու: Պեղումները շարունակվելու են անտիկ դամբարանադաշտում` ինչը միանգամայն ենթադրում է մագնիսական սքանավորում: Նրա խոսքով` առաջնային խնդիրներից  է նաև Տիգրանակերտի ջրանցքի վերջնական պեղումները ավարտին հասցնելը: 5.1 կմ երկարությամբ ջրանցքը, որը սկիզբ է առնում Խաչենագետից, ժամանակին պեղվել է մոտ 300 մետր: Սակայն դեռ ջրանցքի թվագրությունը հայտնի չէ:

«Չի բացառվում, որ այն կարող է զուգահեռներ ունենալ ուրարտական ջրանցքաշինարարության հետ: Ամեն դեպքում Արարատյան դաշտից դեպի այս կողմ մենք նման ուրիշ կառույց չունենք››,- նշել է արշավախմբի ղեկավարը և ավելացրել, որ մի քանի բարերարներ ցանկություն են հայտնել աջակցել Տիգրանակերտում հնագիտական աշխատանքներին:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Լուսանկարը  armscoop.com կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30