Գյումրու Վարդանանց հրապարակն Աբովյան ճեմափողոցին հատող տարածքում քիչ առաջ բախումներ են տեղի ունեցել ցուցարար երիտասարդների ու ոստիկանների միջև, որի պատճառով էլ ցուցարարներից 2-ին բերման են ենթարկել։ Հիշեցնենք, որ մինչ այդ բերման էին ենթարկել ակտիվիստ Կարեն Պետրոսյանին։
Այստեղ մի աղջիկ է ուշաթափվել․ մի պահ ցուցարարներին թվացել է, թե ոստիկաններն են նրան հրել ու գցել, իրարանցում, վիճաբանություն ու հրշմտոց է սկսվել նրանց միջև, սակայն կարճ ժամանակ անց երկուստեք կարողացել են իրենց զսպել, վիճակը հարթել, քանի որ ականատեսները ցուցարարներին պարզաբանել են, որ աղջկա ինքնազգացողությունն է վատացել ու նա միանգամից իրենց աչքի առջև վայր է ընկել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ