Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Գեւորգյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Վարդան Մակարյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Ալեքսան Հարությունյանը ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ