«Թրանսփարենսի ինթերնեշհել» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, թե առավոտվա տեղեկություններով Երեւանի թիվ 88 դպրոցում, որտեղ դասադուլ էին հայտարարել, աշակերտներից մեկը ոտքը կոտրել է: «88 դպրոցում երեխաները դուրս են եկել, ինչ-որ ոստիկաններ հարձակվել են», – ասել է Այվազյանը:
Երեւանի Նոր Նորքի 7-րդ միկրոշրջանի Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 հիմնական դպրոցի փոխտնօրեն Ասպրամ Գեւորգյանը հերքեց տեղեկությունը: «Նախ մեր մոտ դասադուլ չի եղել: Մեր մոտ նորմալ, օրինական դասապրոցես է ընթացել: Այդ տեղեկությունն ինձ համար անակնկալ է: Եթե նման բան լիներ, հաստատ կիմանայինք, կգային չէ՞ մեր մոտ նման հարցով: Կարող եք ստուգել եւ համոզվել»- ասաց փոխտնօրենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ