Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Կարեն Վիլհելմի Կարապետյանին առաջին փոխվարչապետ, Արմեն Անդրանիկի Գեւորգյանին եւ Վաչե Վազգենի Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելու մասին: Հանրապետության Նախագահի նստավայրում կայացել է Նախագահ Սարգսյանի եւ նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը:
Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ