Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցուցարարների վրա հարձակված Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի անունը օգոստոսին էլ դանակահարության եւ մահակներով ծեծի գործով շրջանառվեց

Ապրիլ 18,2018 17:47

Ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ 62ss465 պետհամարանիշով մեքենայի վարորդի միջեւ: Այդ մեքենայի վարորդն ու ուղեւորները հարձակվեցին ուսանողների վրա, հարվածներ հասցրեցին նրանց եւ նստելով մեքենան հեռացան։ Ոստիկանները չմիջամտեցին միջադեպին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ակտիվիստներին հարվածողը Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է՝ Գոռ Համբարձումյանը: Նա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է:
Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ՝ անցյալ տարվա օգոստոսին, Գոռ Համբարձումյանի անունը կրկին շրջանառվեց Մասիս քաղաքի հրապարակի սրճարաններից մեկում տեղի ունեցած մի աղմկահարույց միջադեպում:

Ըստ մամուլի հրապարակումների, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով քաղաքապետի մերձավորները վիճաբանող մյուս կողմից մի քանիսին դանակահարել էին՝ հասցնելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մյուսներն էլ գլխի շրջանում ծանր վնասվածքներ էին ստացել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից միջադեպի լուրը հաստատել էին՝ սակայն նշել, որ իրենց միջադեպի մասնակիցներից միայն երկուսի անունն է հայտնի. «Ըստ տեղեկությունների, վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով վնասվածքներ, նյութեր են նախապատրաստվում»,- փոխանցել էին ոստիկանությունից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30