Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի երեք արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է, երեքինը՝ վերսկսվել

Ապրիլ 18,2018 17:43

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, հաց և հացաբուլկեղենը տեղափոխվել են չթույլատրված տարաներով, հումքը, այլ բաղադրիչներն ու վերջնական արտադրանքը չեն պահվել դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Իսկ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ռադա Կարամյանին պատկանող կրեմային հրուշակեղենի և հացի, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «Էթյունի» ՍՊԸ-ին և Կոտայքի մարզի Գառնի գյուղի անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին պատկանող հացի արտադրամասերում վերացվել են սանիտարահիգիենիկ բոլոր խախտումները և վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործունեությունը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30