Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը նվազագույնը դեռ 6 ամիս կմնա կալանքի տակ. «Ա1+»

Ապրիլ 18,2018 17:39

Սահմանադրական դատարանը պետք է որոշի, որքանով է օրինական «Նոր Հայաստան» շարժման անդամ  Անդրիաս Ղուկասյանի գործով կալանքի որոշումը։ Այսօր Վճռաբեկ դատարանը որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ ստորին ատյանների կայացրած որոշումների սահմանադրականության հարցով։

«Ինչ արեց Վճռաբեկ դատարանը: Ըստ էության ընդունեց, որ մենք ճիշտ ենք ասում, որ այդ որոշմամբ խախտվել է Անդրիաս Ղուկասյանի սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքները եւ որոշեց գործի վարույթը կասեցնել: Դիմել Սահմանադրական դատարան՝ որոշելու համար այդ հոդվածների սահմանադրականությունը: Փաստացի ընդունել են, որ խախտում է տեղի ունեցել»,- «Ա1+»-ին ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Առաջին ատյանի դատավորն, ըստ պաշտպանի,  երբ գործը վերցրել է վարույթ, ընդամենը 4 բառ գրելով՝ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը թողել է անփոփոխ: Մինչդեռ պետք է հստակ նշվի, թե անձը ինչ գործողություններ կարող է կատարել ազատության մեջ հայտնվելով: ՍԴ-ն դիմումը ստանալուց հետո առնվազն 6 ամսում պետք է որոշում կայացնի, այդ ընթացքում փաստացի Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30