Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունենք, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է. Պեսկովը հայաստանյան իրադարձությունների մասին

Ապրիլ 18,2018 17:13

Ռուսաստանը հույս ունի, որ իրավիճակը Հայաստանում կզարգանա օրենքի շրջանակում: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ հետևում է արդյոք Մոսկվան Երևանի իրադարձություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ավելի ուշ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ:

«Մենք հետևում ենք՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում, և, գլխավորը, հույս ունենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակում»,- ասել է Պեսկովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30