Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում երեք ցուցարարի բերման են ենթարկել, մեկը դասախոս է

Ապրիլ 18,2018 16:34

Գյումրիում բողոքի ցույցը շարունակվում է, երիտասարդները, որոնք փորձեցին մտնել Գյումրու ճարտարագիտական համալսարան ու ակադեմիական վարժարան, դիմադրության արժանացան ոստիկանների կողմից: Նրանք փողոցներ փակելով շարժվեցին դեպի քաղաքի կենտրոն։

Պարբերաբար իրավիճակը լարվում է, լարվածությունը սաստկացավ Ակադեմիական վարժարանում, որտեղ ոստիկանների ճնշման ներքո այդուհանդերձ ցուցարարները կարողացան դուրս հանել աշակերտներին։

Այս պահին ոստիկանություն բերման են ենթարկել երեք ցուցարարների, որոնցից մեկը տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանն է, նրանից մյուսը՝ Ալբերտ Գևորգյանն է, երրորդի անունը՝ Վանիկ է, ազգանունը ցուցարարները չգիտեն։

Այս պահին հանրահավաք է Գյումրու Թատերական հրապարակում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Գյումրիում երեք ցուցարարի բերման են ենթարկել, մեկը դասախոս է»

    այսինքն, դասախօսը անձեռնմխելի՞ է… միւսները, ոչինչ, բայց բա՜, ո՞նց են համարձակվում ձերբակալել դասախօսին

  2. Սերոբ says:

    Հետաքրքիր է ստացվում….չգիտես ընչի ակտիվիստ Կարեն Պետրոսյանը հեչ չի ուզե էրթա Շիրակի պետհամալսարան։ պոլիտեխնիկի ու արվեստի սկադեմիայի վրա է կենտրոնացել։Կարեն ջան գնա Սահակ Մինասյանի ղեկավարած բուհ ու ուսանողնեևին դադադուլի հանե…..թե քեռիդ էդ ՀՀԿ֊ական Սահակի աջ ձեռքն է։չես ուզե քեռուդ հարվածի տակ դնես։չիդեմ,հեչ չիդեմ ում պատվերները կկատարեք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30