Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը 2 ժամվա ընթացքում Տիգրան Մազմանյանի համար վճիռ կկայացնի

Ապրիլ 18,2018 16:31

Տիգրան Մազմանյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը երկու ժամից վճիռ կկայացնի: Այս պահին Տիգրան Մազմանյանը ձերբակալված է եւ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում: Նա կասկածվում է Հանրային ռադիոյի շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ շենքի գույքը վնասելու, ոչնչացնելու մեջ:

Պաշտպանը գտնում է, որ Տիգրանին առաջադրված հոդվածները անհիմն են, ինչի դեմ բողոք է ներկայացրել: Պաշտպանի խոսքով, Տիգրանին առաջադրված հոդվածները Քրեական օրենսգրքի 225  հոդվածի 2-րդ մասն ու 225-ի  1 հոդվածի առաջին մասն է:

Մեր հարցին՝ եթե Տիգրանին մեղադրանք առաջադրվի, ի՞նչ պատիժ է նախատեսված, պարոն Ռեւազյանն ի պատասխան ասաց՝ զանգվածային անկարգությունների համար երեք տարի ազատազրկում, մյուս հոդվածով էլ՝ տուգանք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տիգրան Մազմանյանի ձերբակալման դեմ բողոքը մերժվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30