Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Ռումինիան կվավերացվի մոտ ապագայում». ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Ապրիլ 18,2018 22:00

Նոյեմբերի 24-ին Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրեցին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, իսկ ապրիլի 11-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Այժմ սպասելու ենք ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացմանը:

Ռումինիան ե՞րբ կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, հարցրեցինք Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանին:

«Այս ուղղությամբ դեսպանությունը մեծ ծավալի աշխատանք է կատարել, անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ ինչպես ամենաբարձր, այնպես էլ այլ օղակների ղեկավարների մակարդակներով: Ռումինիայի ԱԳՆ-ում համաձայնագրի վավերացմանն առնչվող աշխատանքները տեւական ժամանակ է, ինչ ավարտվել են, եւ հարցը տեղափոխվել է այլ օղակներ, որտեղ, հույս ունեմ, ներպետական ընթացակարգերը նույնպես արագ կավարտվեն: Ռումինական կողմը քանիցս հավաստիացրել է, որ ՀԸԳՀ վավերացումը ընթանալու է արագացված եւ պարզեցված ընթացակարգով: Կարծում եմ, համաձայնագիրը կվավերացվի մոտ ապագայում: Դրան արդեն կհաջորդի ավելի բարդ աշխատանքը», նշեց մեր զրուցակիցը:

Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք ապրիլի 19-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30