Նիկոլ Փաշինյանը երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է ստեղծել հեղափոխության կոմիտե՝ հեղկոմ:
Այսօր լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ նպատակով է ստեղծվելու այդ կոմիտեն, ովքե՞ր են այնտեղ ներգրավված լինելու եւ ինչ են անելու:
Փաշինյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ շարժման կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, բայց կան ուսանողության ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնց մասնակցությունը, ճիշտ է, արձանագրված չի եղել, բայց նրանք իրենց քննադատություններով, գաղափարներով, շահագրգիռ մասնակցությամբ շատ մեծ դեր են կատարել այս գործընթացի ծավալման համար: Կարծում եմ, մենք հիմա պետք է քննարկենք այդ խմբերի ներկայացուցիչներին նաեւ ներգրավելու այս կազմակերպչական պրոցեսի մեջ: Նպատակը դա է: Ենթադրվող կոմիտեն պետք է ներառի այն մարդկանց, խմբերին, ովքեր «Իմ քայլը» նախաձեռնության եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության իրականացրած գործողություններին կազմակերպչական աշխատանք են իրականացրել: Դա լինելու է թավշյա հեղափոխության հետագա կազմակերպումը»:
Փաշինյանն ասաց, որ մտադիր են բոլոր մարզերում, քաղաքներում ու գյուղերում ունենալ կոմիտեների մասնաճյուղերը, որպեսզի ի վերջո ՀՀ բոլոր անկյուններում ունենան կազմակերպչական այդ ռեսուրսը:
Փաշինյանը նշեց, որ Հեղկոմում ներգրավելու են նաեւ ուսանողներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Donald Duck-ն ալ անպայման նկատի ունեցէք այս սոսկալի Յեղափոխական Կոմիտէում
(գոնէ դպրոցական ցուցարարները կը զբաղեցնէ, Disneyland-ի վերածուած երկրում.
սակայն ի հարկին կրնայ նաեւ բանակցութեան նստիլ Ալիյեւին դիմաց)