Քիչ առաջ որոշ ժամանակով փակվեց եւ կրկին բացվեց Արշակունյաց պողոտան: «Իմ քայլը» երթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, կանգ առան Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների խաչմերուկում հանգստանալու: Երթի մասնակիցները, որոնք հիմնականում երիտասարդներ են, փողոցի մեջտեղում տոպրակները բացեցին, նստեցին, պառկեցին եւ սկսեցին սնվել: Երիտասարդների մի մասն անցավ գործի՝ փակեց Արշակունյաց պողոտայի մի հատվածը եւ վարորդներին սկսեցին համոզել, որ իրենց միանան:
Նրանք ուշի ուշով հետեւում էին, որ որեւէ մեկը ոչ մի անթույլատրելի արարք չգործի: Երիտասարդներ էլ կային, որոնք կասկածելի դեմքեր տեսնելիս մոտենում՝ հարցուփորձ էին անում, թե որտեղից են, ով են: Փոքր-ինչ հանգստանալուց հետո ցուցարարները վեր կացան եւ Նիկոլ Փաշինյանի հորդորով ձեռները վեր պարզեցին, ծափահարեցին եւ Գրիգոր Լուսավորիչ պողոտայով առաջ շարժվեցին:
Արշակունյաց պողոտայում երթեւեկությունը վերականգնվեց:
Այն պահին, երբ այս խաչմերուկը բոլոր կողմերից փակ էր որեւէ ընդհարում չեղավ, վարորդները համբերատար սպասում էին մինչեւ որ փողոցը կբացվի:
Երթի մասնակիցներին ուղեկցում էին ճանապարհային ոստիկանները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ