Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը՝ ցուցարար Արման Ղարիբյանին. «Կոկորդդ սեղմում եմ, որ սուլիչդ կուլ չտաս»

Ապրիլ 18,2018 15:10

«Երեկ առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, ես եւ մի քանի ակտիվիստներ շրջափակել էինք Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկի փողոցներից մեկը՝ նստելով հետիոտնի համար նախատեսված անցումի վրա,- «Առավոտին» պատմեց «Իրավունքի ուժ» ՀԿ հիմնադիր Արման Ղարիբյանը:- Երբ Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցների հետ միասին անցավ մեր մոտով եւ հեռացավ, իսկ մենք փոքրաթիվ ակտիվիստներով մնացինք մեր տեղում, թիկունքից թաքուն մեզ մոտեցան ոստիկաններ եւ ոմն գնդապետ Հովհաննիսյանի (ես նրան անձամբ չեմ ճանաչում: Պարզապես, այդ ընթացքում այդ ազգանունը հասցրի կարդալ նրա համազգեստի վրա) հրահանգով, առանց նախապես որեւէ բան ասելու, փողոցն ազատելու հրահանգի, բռնի ուժ կիրառելով՝ մեզ քարշ տվեցին մայթ: Ինձ բռնության ենթարկած ոստիկանն այնքան ուժեղ էր բռնել կոկորդիցս եւ թեւիցս, որ աջ թեւիս ուժեղ ցավ էի զգում, չնայած կրկնակի հագուստով էի՝ սվիտեր եւ բաճկոն: Երբ նրան հարցրի, թե արդեն մայթին եմ, հետիոտների համար սահմանված վայրում, ինչո՞ւ չի թողնում կոկորդս, նա ցինիկաբար պատասխանեց, որպեսզի սուլիչդ կուլ չտաս: Ես սուլիչ ունեի եւ մինչ այդ սուլում էի: Հետո, երբ հանեցի շորերս, տեսա, որ թեւիս վերին հատվածում կապտուկներ են առաջացել եւ թեթեւ արյուն է կուտակվել այդ հատվածում:

Անմիջապես գնացի 1-ին հիվանդանոց: Բժիշկն ասաց, որ փափուկ հյուսվածքների թեթեւ սալջարդ եմ ստացել: Բժշկական եզրակացությունը վերցրել եմ ու փաստաբան Դավիթ Գյուրջյանի հետ միասին հանցագործության մասին փաստաթղթեր ենք կազմել եւ ներկայացրել համապատասխան ատյաններ՝ պահանջելով հայտնաբերել օրենքի խախտմամբ, լիազորությունների չարաշահմամբ/անցմամբ գործողություններ կատարած ոստիկաններին եւ պատժել»:

Արման Ղարիբյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից իրեն տեղեկացրել են, որ հիմնվելով հրապարակումների վրա, իր նկատմամբ բռնության մասին դեպքը մի շարք այլ դեպքերի հետ ուղարկել են դատախազություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Forrights.am- ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30