Լրահոս
Օրվա լրահոսը

Հոսպիտալի պետը ականների պայթյուններից վիրավորների մասին. «Ուտում են, խմում եւ ծիծաղում»

Ապրիլ 18,2018 14:49

Հայտնել ենք, որ ապրիլի 12-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչներ, 36-ամյա Նվեր Սուրենի Ճուղուրյանը, նրա կինը`32-ամյա Աստղիկ Արարատի Պետրոսյանը, նույն գյուղի բնակիչ, 37-ամյա Արամ Սերյոժայի Դալլաքյանը եւ Այգեձորի եւս մի բնակիչ գնացել են գյուղից 5 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ տարածք՝ սինդրիկ հավաքելու, նրանցից 3-ը հակահետեւակային ականների պայթյունից վիրավորվել են: Ամպուտացվել են Նվեր Ճուղուրյանի ձեռքը` բազկի ստորին երրորդականից, Աստղիկ Պետրոսյանի եւ Արամ Դալլաքյանի մեկական ոտքը` սրունքի ստորին երրորդականից:

Այսօր զանգահարեցինք Բերդի զինվորական հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանին: Նա ասաց, որ վիրավորները շարունակում են բուժում ստանալ հոսպիտալում, ինքը նամակ է ուղարկել պաշտպանության նախարարություն,որպեսզի նրանց բուժումը կատարվի պետպատվերի շրջանակներում եւ կարծում է, որ այդպես էլ կլինի:

Վիրավորների ինքնազգացողության մասին մեր հարցին ի պատասխան Է. Գրիգորյանը հայտնեց, որ նրանց վիճակը նորմալ է, ասելով`ուտում են, խմում եւ ծիծաղում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30