Վանաձորում մի խումբ ուսանողներ եւ աշակերտներ շրջում են Վանաձորի կրթական հաստատություններով եւ ուսանողներին ու աշակերտներին կոչ անում միանալ դասադուլին: Ցույցի մասնակիցներին է միացել նաեւ Զարուհի Փոստանջյանը: Նրանց առջեւ դպրոցների դռները փակել են եւ աշակերտներին ու ուսանողներին չեն թողնում դուրս գալ:
«Անչափահաս մարդը դուրս գա փողոց և իր կարծիքը հայտնի՝ Դուք գտնում եք նորմա՞լ է, դասի հաշվին։ Իմ իրավունքն է պաշտպանել երեխաների իրավունքները; Իմ պարտականությունն է, որ դասապրոցեսն իրականանա: Դպրոցի պատերի ներքո ես պատասխանատու եմ նրանց համար, դասերից հետո՝ նրանց իրավունքն է»,- Զարուհի Փոստանջյանին հակադարձեց թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը:
Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի Լոռու մարզպետարան: Նրանց ուղեկցում են ոստիկանության աշխատակիցները: Ցուցարարներին է միացել նաեւ իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Տաթեւ ՂԱԶԱՐՅԱՆ
Խմբ. Նշենք, որ անչափահաս երեխաներին քաղաքական պայքարի մեջ ներքաշելու այս փորձերը քննադատության տեղիք են տվել սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի՝ տեղիք տալով հարցադրումների, թե ո՞վ է պատասխան տալու, եթե մի դեպք պատահի։