Aravot.am-ի տեղեկություններով ապրիլի 17-ին գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ մետրո են նստել, ու վաղ առավոտյան մետրոյով են հասել Ազգային ժողով` հարուցելով մետրոյի աշխատակիցների զարմանքը: Պատճառը ընդդիմության հանրահավաքների եւ բողոքի ցույցերի պատճառով ճանապարհների փակ լինելն էր: Իսկ իրենք պետք է պարտադիր ԱԺ-ում լինեին, քանի որ կայանալու էր Սերժ Սարգսյանի ընտրությունը:
Մեկնաբանության համար փորձեցինք կապվել մետրոյով երթեւեկած երկու գեներալների հետ: Մանվել Գրիգորյանի հեռախոսն ընդհանրապես չէր պատասխանում, իսկ Սեյրան Սարոյանի բջջայինին այլ մարդ պատասխանեց, ասելով, որ «Գեներալը բժշկական պրոցեդուրաների մեջ է եւ ավելի ուշ կկապվի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Զրուցում են երկու գեներալ:
– Իմ գեներալ օխպէր, բա չիմացար, աչքերս լաւ չէին տենըմ, գյացել էի բժշկական պրացեդուրաների:
– Բա հեդո՞:
– Հեդո ինչ: Բժիշկը կայնըցրաւ, ասաւ մի աչքդ փագա, էն միւսով էլ տառերը կարդա: Տառերի մեծ մասը սխալ ասի:
– Իյաա՜: Էդքան վատ ա՞ տեսողութիւնդ:
-Ա չէ, ասեց գնա տառերը սովորի: