12:45- Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ հանդես եկող ցուցարարները Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ավարտեցին իրազեկման հավաքը ԵՊՀ տարածքում եւ երթը շարունակում են Երեւանի կենտրոնական փողոցներում:
Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ ցուցարար-դպրոցականների մասին: «Երեխաներին փորձում են ճնշել ու ոստիկանների օգնությամբ ստիպել դադարեցնել դասադուլը: Կոչ եմ անում դադարեցնել ճնշումը: Աշակերտներին էլ կոչ եմ անում առաջին հնարավորության դեպքում միանալ մեր քայլերթին»,-ասաց նա:
12:50-Արմավիր քաղաքում աշակերտները շարունակում են դասադուլը: Նրանք բողոքի երթեր են իրականացնում փողոցներում:
12:58 Երեւանի պետական մանկավարժական համալսարանի՝ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մասնաշենքի դիմաց եւս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր 19 00-ին հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ