Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կարող ենք ունենալ ավելի լավ հայրենիք

Ապրիլ 18,2018 12:23

Հայրենիքի, պետականության, հայրենասիրության նկատմամբ մեր վերաբերմունքն ու սերը գալիս է ընտանիքից: Պետականության հիմքը ընտանիքն է՝ այնտեղ ապրող, կրթվող, հասակ առնող մանուկը: Հայ ընտանիքում ծնողական սիրո հետ փոխանցվող հայրենասիրությունը ոչ մի անգամ նպատակային կամ ձևականորեն «սարքովի» չեն: Մենք միշտ ասում ենք, որ դարերի խորքից եկող ազգ ենք, բարոյական հաղթանակներ կերտած, ազնվության և արդարության կրող…

Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, մեր ոչ զավթողական, հարմարվող և համբերատար տեսակը սերնդեսերունդ փոխանցվում է մեր զավակներին…Մենք մարտնչում ենք, երբ օրհասական պահն է վրա հասնում,երբ իսկապես դանակը ոսկորին է հասնում, երբ ընդհանուր շահը գերադասվում է անձնականից, երբ հայրենիքն ու հայրենասիրությունը դադարում են նյութականանալ…

Հայրենիքը միայն մեր բանակը չի: Այո, որպես ռազմական լրագրող բազմիցս տարբեր հարթակներից խոսել եմ հայրենիքի անվտանգության, խաղաղության պահպանման դերում առյուծի բաժին հանդիսացող բանակի և հայ զինվորի անուրանալի դերի մասին: Բայց…

Մեզանից յուրաքանչյուրը՝ շինարարից շինական, հարուստից աղքատ, լրագրողից քաղաքական գործիչ,պատկան մարմիններից մինչև ,նույնիսկ, անկիրթ հասարակություն, կրողն ենք այն ամենի ինչ ունենք: Եվ այո, մենք բազմաթիվ խնդիրներ ունեցող ազգ ենք՝բանակից մինչ քաղաքականություն,սոցիալ-տնտեսականից մինչ մարդկային ազնիվ ու էթիկապես կիրթ մարդկային փոխհարաբերություններ…

Մենք հաճախ ասում ենք, որ պետք է մեր երկրում սա լինի, նա լինի. լավ լինի, ազնիվ ու արդար լինի: Ազգի խնդիրը հարևանական սուրճի սեղանների, ընկերական հանդիպումների, քավոր-սանիկ հարաբերությունների, սոցիալական հարթակների մակարդակում քննարկելով ոչ մի լուծում չի ստանալու:

Ինձ համար հայրենիքն իր իմաստը ստացավ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո միայն: Այդ դժվար,ծանր ,հոգեբանական աղճատված ժամանակաշրջանում, երբ մենք երիտասարդներս մեկ բռունցք դարձանք, իսկապես գիտակցեցինք, թե որն է մեր ապրելու իրավունքը: Կամ ամենինչ կամ ոչինչ՝ահա մեր պայքարը: Հայրենիքը սահմանին կանգնած մարտական հերթապահություն իրականացնող հայ զինվորն է, առաջնագծում ինքն իրեն պայթեցող Աբաջյանը, ամեն ինչ մի թիզ հողի համար պատրաստ զոհաբերող Շուլի Հակոբյանն ու Հարություն Բադալյանն են, ովքեր մարտական խաչը կրծքներին վկայակոչողներն են հայրենիքի…

…Ահա իմ ու քո հայրենիքը, ահա մեր Հայաստանը: Հաշտ, ինքներս մեզ հետ խաղաղ լինելով, սիրելով մեր քաղաքացուն, մեր կողքին ապրող անհատին մենք կարող ենք դառնալ ուժեղ ,ավելի մարտունակ ,ավելի…

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30