Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ քիչ առաջ ցուցարարների խումբը հասավ Ֆրանսիայի հրապարակ: Այստեղ Նիկոլ Փաշինյանից ոստիկանները հետաքրքրվեցին՝ Հավաքների ազատության մասին օրենքի համաձայն ինչու չեն իրազեկում ոստիկաններին:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հավաքը ինքնաբուխ է վերածվել զանգվածային երթի. «Խնդրում ենք՝ օրենքով սահմանված կարգով աջակցել այդ երթի իրականացմանը:
Ամեն անգամ երթուղին որոշում ենք տեղում, պլանավորված երթուղի չունենք: Հիմա ուզում ենք գնալ Մաշտոցի պողոտա»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ խոստացավ՝ ամեն անգամ երթուղին որոշելուց հետո այդ մասին հայտնել ոստիկաներին, ապա հետաքրքրվեց՝ բերման ենթարկվածներով ու հայտարարեց. «Խոստում ստացա, որ ովքեր բերման են ենթարկվել, կարճ ժամկետում բոլորն ազատ կարձակվեն»:
Ցուցարարները այս պահին շարունակում են իրենց երթուղին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ