Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից ինչ-ինչ ուժեր Հայաստան բերելու մասին խոսակցություններն ընդամենը ստահոդ լուրեր են, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն. Շիրակ Թորոսյան. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 18,2018 11:56

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ.

Ամեն անգամ, երբ Հայաստանում լարվում է ներքաղաքական իրավիճակը, եւ տեղի են ունենում հանրահավաքներ, տարածվում են սադրիչ լուրեր, թե Արցախից ոստիկանական պատժիչ ջոկատներ են տեղափոխվում Հայաստան, եւ այս անգամ դարձյալ, այսպես կոչված, իրավապաշտպան Սաքունցը դարձավ նման լուրի տարածման հեղինակը: Ո՞րն է նպատակը, ինչի՞ են ուզում հասնել սադրիչները։

– Արցախից ինչ-ինչ ուժեր Հայաստան բերելու մասին խոսակցություններն ընդամենը ստահոդ լուրեր են, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Յուրաքանչյուր արտահայտված միտք պետք է լինի հիմնավորված, անընդունելի է, երբ մարդիկ տարածում են անհիմն լուրեր կամ իրենց համար ցանկալին իրականության տեղ են փորձում մատուցել: Ի դեպ, այս լուրերին Նիկոլ Փաշինյանն էլ է անդրադարձել ու հերքել՝ դրանք բնութագրելով անհեթեթություն:

Նա անգամ հայտարարեց, թե Արցախի իշխանությունը երբեք չի թուլացնի իր պաշտպանունակությունը եւ ինչ-որ ջոկատներ չի ուղարկի Երեւան: Եվ հետո, այդ ջոկատների անհրաժեշտությունը չկա՝ այն պարզ պատճառով, որ մեր ոստիկանությունը, ներքին զորքերը ի զորու են պահպանել հասարակական կարգը, ինչն էլ անում են:

Անդրադառնալով ձեր հարցին, թե ո՞րն է նման լուրերի տարածման նպատակը, եւ ինչի՞ են ուզում հասնել սադրիչները, ասեմ, որ նպատակ ունեն սեպ խրել Հայաստան-Արցախ երկմիասնության մեջ:

Երկրորդ՝ բացասական տրամադրություններ հարուցել Արցախի նկատմամբ, ցույց տալ, թե Արցախը միջամտում է հայաստանյան ներքաղաքական գործընթացներին: Սա ստահոդ լուր է, շատ վտանգավոր է Արցախի հեղինակության տեսանկյունից, քանի որ այն չնայած միջազգայնորեն չճանաչված հանրապետություն է, բայց իր ժողովրդավարությամբ շատ ու շատ երկրներից ավելի կայացած է, իսկ նման ստահոդ լուրերով փորձում են Արցախի հեղինակությունը ստվերել:

Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո անիմաստ չե՞ն դառնում Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիաները, քանի որ հիմա հասկանալի չէ, թե ինչի՞ համար են պայքարում: Ի դեպ, երեկ Փաշինյանն իր պայքարը կոչեց «ժողովրդական թավշյա հեղափոխություն»:

– Քաղաքական գործընթացների վայրը խորհրդարանն է, նրա բարձր ամբիոնը: Չեմ կարծում, որ փողոցային պայքարը կարող է որեւէ արդյունք տալ այն պարզ պատճառով, որ դրա հասարակական պահանջը հիմնավորված չէ: Ճիշտ կլինի, եթե Փաշինյանն իր քաղաքական փորձառությունն ու հմտությունը դրսեւորի խորհրդարանի քաղաքական հարթակում, այնպես, ինչպես միշտ արել է:

Համաձայն եմ ձեր այն դիտարկմանը, որ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո անիմաստ դարձան Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիաները: Նրա «թավշյա հեղափոխության» նպատակն այլեւս հօդս ցնդեց: Հիմա, ըստ երեւույթին, նրա պայքարն իշխանափոխության համար է: Բայց դրա համար էլ պետք է լինի քաղաքական, հասարակական պահանջ ու ընդգրկի հսկայական լայն զանգվածներ:

Ա. Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30