Գյումրիի երիտասարդությունը այսօր եւս շարունակում է փողոցի ցույցը: Նրանք Վարդանանց հրապարակից քայլերթով շարժվում են դեպի մարզպետարան:
Ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, երբ ցուցարարները փորձում էին փակել փողոցը, նրանցից մեկին բերման ենթարկեցին: Մյուսները քայլերթով շարժվեցին մարզպետարան: Նրանք նստել են մարզպետարանի աստիճանների վրա: Ոստիկանները փակել են ելումուտը:
Մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել մարզպետարան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ