Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Բորիսենկո. Ոչ թե ես ինչ-որ մեկի կողմից եմ, այլ դեմ եմ իրենց գործելաոճին. «Ժողովուրդ»

Ապրիլ 18,2018 11:34

Ցույցերին իր ներկայությամբ աչքի է ընկել նաեւ դերասանուհի Ելենա Բորիսենկոն։ Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է իր սպասումների մասին, գնահատել է իրավիճակը՝ խոստովանելով, որ ինքը դուրս է եկել փողոց, ոչ թե որովհետեւ վստահում է լիդերներին, այլ որովհետեւ իր պարտքն է համարում իր քայլն անել եւ ցույց տալ, որ դեմ է Հայաստանում տիրող իրավիճակին։

– Ելենա՛,  ի՞նչ սպասումներ ունեք Նիկոլ Փաշինյանի առաջնորդած պայքարից։ Որքանո՞վ են պայքարի մասնակիցների շեշտադրումները տեղին, նրանք շանս ունե՞ն, արդյոք, իրենց նպատակին հասնելու համար։

– Գիտեք՝ ես ոչ ոքի չեմ հավատում, բայց ոչինչ չանել, հնազանդվել եւ համակերպվել չեմ կարող, սխալ եմ համարում դա։ Միեւնույն ժամանակ չեմ կարող ոչ ոքի ասել՝ դու քո դիրքորոշման մեջ սխալ ես, դու՝ ճիշտ։ Ամեն մարդ ինքն է որոշում իր ուղին։ Միայն մի բան եմ ուզում, որ չկատարվի ամենավատը՝ մենք մեզ օգտագործված չզգանք: Ես միշտ ազատ-անկախ Հայաստանի ցուցարարներից եմ եղել եւ ասեմ, որ իմ ընտրած նախագահը երբեք չի ընտրվել։ Այդ է պատճառը, որ վստահությունս կորցրել եմ։ Եվ իմ նմանները, պատկերացրեք, շատ են։

– Չեք կարծու՞մ, որ Ձեր ասածի մեջ հակասություն կա։ Մի կողմից՝ կորցրել եք վստահությունը, մյուս կողմից՝ դուրս եք եկել փողոց։

– Ես չեմ կարող տանը նստել եւ նայել, թե ինչ է կատարվում։ Ես դուրս եմ գալիս նախ՝ որպեսզի տեղյակ լինեմ իրադարձություններից, երկրորդ՝ որ այս պետության ղեկավարներն իմանան, որ ես դեմ եմ իրենց վարած քաղաքականությանը։ Ոչ թե ես ինչ-որ մեկի կողմից եմ, այլ դեմ եմ իրենց գործելաոճին։ Ի դեպ, ասեմ, որ շատերն են դեմ դրան, բայց դուրս չեն գալիս, որովհետեւ, ինչպես նշեցի, վստահություն չունեն, դա է խնդիրը։ Այս պարագայում լիդերի խնդիր չէ դրված, այլ համակարգին դեմ լինելու:

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30