Բաղրամյան 26-ը շրջափակած ցուցարարները վանկարկում են «Ոստիկանը մերն է», «միացեք»:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարների մի խմբին հորդորեց փակել նաեւ Պռոշյան-Բաղրամյան բերող փողոցը:
«Երեւանի բոլոր փողոցներն ու հրապարակները մեզ համար մատչելի են, քաղաքացիները ոտքի են կանգնել ու զարթոնք են ապրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ ներողություն խնդրեց վարորդներից՝ անհարմարություն պատճառելու համար, ապա ցուցարարներին հորդորեց շրջափակումն անել առանց իրերի՝ նստարանների կամ աղբամանների. «Փակեք ձեզանով, մենք հիմա այնքան շատ ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ