Սպասվում էր, որ իր երեկվա ելույթը Սերժ Սարգսյանը կսկսեր՝ դիմելով իր հեռացումը պահանջող ժողովրդին, կբացատրեր, թե ինչու, իմանալով հանդերձ, որ ցանկալի չէ, մերժվում է Հայաստանի ժողովրդի մի զգալի մասի, ուսանողության, երիտասարդության կողմից, չի հրաժարվում այս «դամբարանային» վարչապետությունից։
Դրա փոխարեն Սերժ Սարգսյանը տարավ մեզ 2015 թվականը՝ խորանալով կառավարման ձեւերի վերլուծության, «ո՞չ, թե՞ այո»՝ Սահմանադրության թեմատիկայի մեջ։ «Կառավարման պառլամենտական ձեւն աչքի է ընկնում ապաանձնավորվածությամբ ու կոլեգիալ կառավարման տարրերով»,- «դասախոսում» էր Սարգսյանը, եւ հավատարիմ դահլիճը հետաքրքրությամբ լսում էր նրան։
Ինչո՞ւ պետք է Հանրապետականի նախագահը լինի նաեւ վարչապետ։ Ահա պատասխան առաջին դեմքից․ «Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փախուստն անձնական պատասխանատվությունից, անընդունելի է: Ահա, առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ»:
Կարելի էր սա ընդունել որպես ինքնախոստովանություն նախագահության տարիների ձախողումների եւ «չարեփոխումների» մասին, բայց երեկվա ԱԺ հատուկ նիստի ամբիոնից ելույթ ունեցողների մեծ մասը հեռու էր Հանրապետականի վարչապետացուին նախկին սխալների համար պատասխանատվության կանչելու նպատակից։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում