Լրահոս
Օրվա լրահոսը

Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական կոմիտեներով ստիպել իշխանությանը գնալ նոր փոխզիջման. «Ժամանակ»

Ապրիլ 18,2018 10:33

Նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանը փողոցում առկա իրավիճակը գերադասեց նկատել միայն «Ելք» դաշինքի խորհրդարանում մնացած մասին ուղղված հորդորով՝ իրենց գործընկեր Փաշինյանին փողոցից խորհրդարան բերելու մասին: Կասկածից վեր է, որ այդ տարբերակը գործնականում բացառվում է, գոնե մոտ ապագայում, Փաշինյանը իր գործունեությունը տեսնում է միայն փողոցում: Իսկ իշխանությունը տեսնո՞ւմ է որևէ այլ տարբերակ: Դատելով Սերժ Սարգսյանի խորհրդարանական պահվածքից՝ իշխանությունը այլ տարբերակ չի տեսնում և համարում է, որ ուժ չկիրառելով արդեն իսկ, այսպես ասած, գնում է մեծ փոխզիջման:

Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական կոմիտեներով ստիպել իշխանությանը գնալ նոր փոխզիջման, թե՞ դա առավելագույն խնդիր է, իսկ նվազագույնն այս փուլում թափը պահելու և ժամանակի մեջ ձգելու մեխանիզմ գտնելն է, մինչև ավելի հաստատուն շարունակություն գտնելը, քանի որ իշխանության բախման չգնալու մարտավարությունը և դրան էլ հավելյալ բռնությունը բացառելու Փաշինյանի մարտավարությունը ստեղծում են իրավիճակ, երբ երևի թե անհնար է անհնազանդության կրկնվող շղթայով պահել թափը, եթե չասենք հակառակ էֆեկտի վտանգը:

Այդ ընթացքում ի՞նչ են անելու մյուս ընդդիմադիր ուժերը, ու գլխավորը՝ ինչպե՞ս է իրեն պահելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ըստ էության, կողմ քվեարկած «Ծառուկյան» դաշինքը, որը հավակնում է լինել ընդդիմություն: Իսկ այդ ամենին զուգահեռ՝ վարչապետ դարձած Սերժ Սարգսյանը, որը վարչապետությունից առաջ հարցազրույց էր տվել ռուսական «Իզվեստիային», դառնալուց ժամեր անց հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Photolure-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30