Արամ Խաչատրյան համերգասրահի շենքի դիմաց քիչ առաջ միջադեպ է գրանցվել ցուցարարներից մեկի եւ ազատամարտիկի միջեւ:
Ցուցարարը, որը տարեց մի տղամարդ է, քիչ առաջ լրագրողներին պատմեց, որ մի տղամարդ, որին չի ճանաչում, եկել է, հարվածել է իրեն ու հայհոյել, ապա հեռացել:
Լրագրողների տվյալներով, ցուցարարի նկարագրած տղամարդը ազատամարտիկ է, որը վաճառել է իր երիկամը եւ բողոքի ցույց է անցկացնում:
«Դա ագենտ էր՝ ուղարկված Սերժ Սարգսյանի ճակատից»,- լրագրողներին ասաց ցուցարար մի կին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ