Նիկոլ Փաշինյանը շարժվում է Ֆրանսիայի հրապարակ, որտեղից պետք է սկսվեն գործողությունները, իսկ երեկոյան ժամը յոթին Հանրապետության հրապարակում կկայանա հանրահավաք: Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում իր հայտարարությունն է անում:
«Եթե տեսնում եք որեւէ նախարարի, նախագահի կամ Սերժ Սարգսյանի ավտոմեքենան է, շրջափակեք այն, ինձ տեղյակ պահեք, ես հնարավորինս կարճ ժամանակահատվածում կգամ, եւ մենք իրար հետ այդ քաղաքացիական անհնազանդության գործողությունը կիրականացնենք»,-ասաց նա հեռախոսի համար հայտնելով;
«Ես երեկ Հանրապետության Հրապարակում ասացի, որ Բաղրամյան պողոտայում իշխանությունները հնդկական կինո են նկարահանելու, եւ իսկապես իշխանության կազմակերպած սադրիչ խմբերը ինչ-որ բաներ էին ջարդուփշուր անում: Դա կազմակերպվել էր նրա համար, որ մեզ ներկայացնեն որպես սադրիչ խմբեր, որ մեր նկատմամբ ուժ կիրառվի:
Մինչդեռ մենք ժամը տասին արդեն ավարտել էինք մեր հավաքը, տուն էինք գնացել, իսկ իշխանության կազմակերպված պրովոկացիան չստացվեց, եւ դա դարձավ անեկդոտի առարկա:
Այսօր Սփյուռքից մեզ տասնյակ մարդիկ գրում են, որ հենց այսօր տոմս են առնում, որ գան Հայաստան: Փորձում ենք կապ հաստատել Սերժ Թանկյանի, Ազնավուրի եւ մյուսների հետ, որպեսզի կարողանանք համոզիչ փաստարկներ ներկայացնել, որ իրենք օր առաջ պետք է գան Հայաստան եւ իրենց ներկայությամբ իրականացնենք ժողովրդական անարյուն հեղափոխության խաղաղ ընթացքը»:
Նա դիմեց նաեւ մտավորականությանը՝ լինել ժողովրդի հետ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ