Ֆրանսիական Վեոլիա Գրուպ կոմանդիտային բաժնետիրական ընկերությունը ռեսուրսների օպտիմալացված կառավարման գործում համաշխարհային առաջատարն է: Աշխարհով մեկ իր 169 000 աշխատակիցներով Գրուպը նախագծում եւ տրամադրում է ջրի, թափոնների ու էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների եւ արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիան իր երեք միմյանց փոխլրացնող բիզնես գործունեության միջոցով դյուրին է դարձնում ռեսուրսների հասանելիությունը, առկա պաշարների պահպանումը եւ դրանց համալրումը:
2017 թվականին Վեոլիա Գրուպը 96 միլիոն մարդու ապահովել է խմելու ջրով, 62 միլիոն մարդու` կեղտաջրերի հեռացման ու վերամշակման ծառայությամբ, արտադրել է մոտ 55 միլիոն մեգավատ ժամ էներգիա եւ 47 միլիոն տոննա թափոններ վերածել նոր նյութերի ու էներգիայի:
Վեոլիա Շրջակա Միջավայրը (Veolia Environnement) (Փարիզի Euronext-ում գրանցված ինչպես VIE) 2017 թվականին արձանագրել է 25,12 միլիարդ եվրոյի (30,1 միլիարդ ԱՄՆ դոլար) համախառն եկամուտ:
Տես նաեւ` veolia.com:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն