Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Խնդրում եմ ուղղել զինվորի անունը, սկզբից մի լրատվամիջոց սխալ հրապարակեց ու այդպես գնաց.. Ոչ թե Ռուսլան Զորիկոյի Մանուկյան, այլ Զորիկ Ռուսլանի Մանուկյանը: Ես անձամբ ճանաչում են նրան ու ցավս կրկնակի խորանում է, երկ հապճեպ գրված հոդվածը տարածվում է զորհված զինվորի անունը աղավավելով: Չի կարելի, մենք պարտավոր ենք գոնե ճիշտ գրել և ճիշտ հիշել մեզ համար, հայրենիքի համար կյանքը զորհած զինվորի անունը՝ ԶՈՐԻԿ, գոնե սա արեք հանուն նրա հիշատակի…
Հարգելի Նազելի, ուշադրություն դարձրեք՝ սա պաշտոնական հաղորդագրությունն է, Արցախի պաշտպանության նախարարության տեղեկությունը: