«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ընդդիմության ցույցերից օրեր անց արված հայտարարությանը, ասաց . «Արմեն Սարգսյանին թույլատրված չէր ավելի շուտ հանդես գալ»:
Պարոն Սաֆարյանը նաեւ հավելեց. «Վստահ եմ, որ Արմեն Սարգսյանը տեղյակ էր, թե ինչ էր կատարվում: Եվ եթե ինքը չունենար կախվածություն իշխանությունից եւ իշխող կուսակցությունից, միգուցե ավելի վաղ արձագանքեր: Շատ տարօրինակ էր դառնում իր լռությունը, բայց եթե անգամ Սերժ Սարգսյանը պաշտոն չէր զբաղեցնում եւ հայտարարության սուբյեկտ չէր, ապա Արմեն Սարգսյանը եւ նույնիսկ արձակված կառավարության ղեկավարը միակն էին, որ պետք է արձագանքեին: Ու քանի որ դա չէին արել, ապա պետք է ուշացած անեին՝ ապրիլի 17-ին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ