«Ծառուկյան» դաշինքի քաղաքական դպրոցի ղեկավար նշանակված Սերգեյ Բագրատյանը երեկ ԱԺ-ում տվեց առաջին դասը:
Բագրատյանը մի քանի օր շարունակ հայտարարում էր, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադիր խմբակցություն է, և չի կարող ընդդիմությունը քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Նա գրեթե մինչև վերջին պահը այս քաղաքագիտական համոզմանն էր, սակայն քվեարկությունից ընդամենը մի քանի րոպե առաջ թռավ դահլիճից՝ չմասնակցելով քվեարկությանը:
Սա քաղաքական դպրոցի ղեկավարի կենդանի դասն էր՝ ինչպես պետք է քաղաքական գործիչը ընդամենը մի քանի րոպեում հրաժարվի իր համոզմունքներից և ամենավճռական պահին ընդդիմությունից թռնի իշխանության ճամբար թեմայով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում