Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյան. «Նիկոլ Փաշինյանը որդեգրել է իշխանության նյարդերի հետ խաղալու մարտավարություն»

Ապրիլ 18,2018 08:40

Aravot.am-ը «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին խնդրեց մեկնաբանել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի եւ ընդդիմության շարժումը կարելի պարտված համարել, քանի որ չհաջողեցին հասնել իրենց հաջողած նպատակին՝ Սերժ Սարգսյանի ընտրության չկայանալուն:

«Ընդհանուր առմամբ ինձ համար մի փոքր զարմանալի էր, որ վերջին օրերին շարժումը մտավ այն հունի մեջ, որի մեջ եղել են նախկինում եղած շարժումները…Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ գտնում է, որ արեց առավելագույնը, միեւնույն է՝ հասկանում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը իրողություն է եւ, բնականաբար ինքն այսօրվանից կարեւորագույն խնդիր ունի լուծելու:

Այն է՝ ինչպես տրանսֆորմացնել շարժումը եւ ինչ օրակարգի շուրջ: Իհարկե, ինքը հայտարարել է թավշե հեղափոխություն, ինչը այդքան էլ նոր կոնցեպտ չէ հայ իրականության մեջ: Մարտի 1-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, ակնհայտորեն նույն կոնցեպտը որդեգրեց նաեւ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը՝ ուղղակի փորձելով տրանսֆորմացնել շարժումը, չփոխել նպատակը՝ իշխանության փոփոխության, հասկանալով, որ դա արդեն հետընտրական գործընթաց է:

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում: Իհարկե, չեմ ասում, թե ճիշտ է նախկինում տրված խոստումներին հակառակ գնալը, բացառումները բացառելը, բայց կարծեք թե այլ տարբերակ չի էլ մնացել: Նիկոլ Փաշինյանը 14-18 օրերի իրավիճակներից հետո հասկացավ, որ եթե անգամ ինչ-որ բաներ կարճաժամկետ էֆեկտներ տվել է, ապա դա փողոցների շրջափակումն է՝ երիտասարդների հետ միասին: Եվ եթե անգամ այլ բառ չօգտագործենք՝ փաստորեն որդեգրվել է իշխանության նյարդերի հետ խաղալու մարտավարություն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30