Քիչ առաջ Երեւանի կենտրոնում քաշքշոց եւ ծեծկռտուք է եղել: Դեռ անհասկանալի է, թե ինչպես է ամեն ինչ սկսվել: «ՀՀԿ-ական մի շարք խմբավորումներ կրիմինալ խմբեր են ձեւավորել`ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու համար: Հիմա վստահ եմ, որ ՀՀԿ-ի կողմից ձեւավորված խմբերն են սադրանքներ հրահրել Երեւանի կենտրոնում»,- իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր նրանք ովքեր բռնի պայքարի կողմնակից են, մեր շարժման հետ կապ ունենալ չեն կարող»,- հիշեցրեց պատգամավորը`հավելելով, եթե կան քաղաքացիներ, ովքեր իրավիճակի թյուրըմբռնման պատճառով այս պահին հայտնվել են այդ վայրում, կոչ եմ անում հեռանալ այդ վայրից:
https://www.youtube.com/watch?v=w3AUexxkhJ4
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ