Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանն այսօր կայացած պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի և ուսանողների կոնֆերանսին, որը նվիրված էր ՀՌՀ-ի ռեկտորի ընտրություններին, Արմեն Դարբինյանը կոնֆերանսի պատվիրակների կողմից տրված 288 ձայնով ևս հինգ տարի ժամկետով վերընտրվեց ռեկտորի պաշտոնում:
«Այսօր հարթակում մեր երիտասարդությունն է… Եվ նրանց շարքերում կան նաև մեր ուսանողներն և շրջանավարտները: Մեր լավագույն շրջանավարտներից մեկին՝ Տիգրան Ավինյանին, որը Նիկոլ Փաշինյանի համախոհն է, ես երեկ հաղորդագրություն գրեցի՝ արտահայտելով իմ գնահատականը նրա քաղաքացիական պինդ կեցվածքի վերաբերյալ: Ես իմ հարգանքը արտահայտեցի իր նկատմամբ որպես քաղաքացիական հստակ դրսևորում ունեցող մարդու՝ անկախ նրանից համաձայն եմ ես այդ դրսևորման հետ, թե ոչ: Հենց սա է Հայ-Ռուսական համալսարանն իր լավագույն դրսևորումների մեջ», ասել է ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը: