«ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը երկիրը ուզում են վերածել Արեւմտյան Ադրբեջանի, դուրս եկեք փողոց եւ պայքարեք ձեր ազատության համար»,- ընդդիմության երթի ընթացքում բարձրախոսով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հասնելով Ֆրանսիայի հրապարակ, ցուցարարները բարձր ծափահարեցին: «Ժողովուրդ մենք մտնում ենք մեր շարժման մեկնարկի հրապարակը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Երեւան մայրաքաղաքը ազատագրել են, Հայաստանն էլ են ազատագրելու: «Սա Հայաստանի Երրորդ հանրապետության ամենաբազմամարդ հանրահավաքն էր»,-փաստեց Փաշինյանը:
Նա նաեւ լրագրողներին ասաց, որ այսօրվա մասին դեռ վաղ է հետեւություններ անել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ