Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքել Մովսիսյան, չգիտեմ երբ կթրաշվեմ կամ կթրաշվեմ, թե՝ ոչ, բայց ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշեմ». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 17,2018 21:25

«Պետք է շրջափակենք ճանապարհները, գերատեսչական շենքերը և մայրուղիները»,- Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ամփոփելով արդյունքները՝ պարոն Փաշինյանը հայտարարեց, թե այսօր արդեն պետական գերատեսչություններում իրենց աշխատակիցներին զգուշացրել են, որ աշխատանքի չգան, մինչև նրանց հատուկ այդ մասին չասեն: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Պետական կառավարման համակարգի աշխատանքը կաթվածահար անելու նպատակն այսօր արդյունքի է հասել:

Դառնալով իրենց գործողություններին՝  Փաշինյանն ասաց. «Դեռ երեկ մտածում էինք, որ նախ պետք է Սերժ Սարգսյանից ազատագրենք Բաղրամյան 19 և Բաղրամյան 26 հասցեները, հետո ամբողջ ՀՀ-ն: Բայց մեր գործընթացն ինքն իրեն գնաց ուրիշ ճանապարհով: Եվ մենք այսօր ի վիճակի ենք նախ ազատագրել ամբողջ Հայաստանը, ապա վերջում միայն Սերժ Սարգսյանից այդ հասցեները, և Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն պիտի վախվորած ապրեն այդ փշալարերի հետևում»:

Վաղվա գործողությունների պլանների մասին խոսելով՝ պարոն Փաշինյանը հայտնեց. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները և մայրուղիները: Գործողությունները կսկսեն ժամը 10.00-ից, քանի որ բոլորս ուշ ենք արթնանում: Ժամը 10.00-ին ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որտեղից գործողությունները նորից կսկսեն և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում»:

Պարոն Փաշինյանը հայտարարեց՝  ցանցային մարտավարությունն իր արդյունքը տվել է. «Երրորդ հանրապետության պատմության մեջ միշտ եղել է քաղաքական հրապարակների պրոբլեմ: Հիմա չկա հանրապետության փողոց ու հրապարակ, որ մերը չլինի, և մենք այդպիսով հաղթել ենք»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք եկել են այն եզրակացության, որ Ֆրանսիայի հրապարակում գիշերելու կարիք չկա, քանի որ սովորաբար հրապարակում քնում են, որ հրապարակը կարողանան պահել, բայց իրենք նման կարիք չունեն, քանի որ Երևանի բոլոր հրապարակներն իրենցն են և իրենք կարող ենք ցանկացած հրապարակ ցանկացած պահի վերցնել.

«Մենք այսօր վերցրել ու լեփ լեցուն ենք դարձրել ՀՀ ամենամեծ հրապարակը, որն այսքան լեցուն է եղել միայն System of a down խմբի համերգի ժամանակ: Սերժ, այդ նույն ժողովուրդը կանգնած է այս հրապարակում, դու պարտավոր ես գալ Երևան ու կանգնել այս ժողովրդի կողքին: Սիրելի Արսինե, նամակ գրելու կարիք չկա, որովհետև բաժանորդն անհասանելի է, վեր կաց, արի Երևան: Ես դիմում եմ Շառլ Ազնավուրին, որը նույնպես այն սակավաթիվ անձանցից է, որ այսպիսին է դարձրել Երևանի Հանրապետության հրապարակը: Հարգելի պարոն Ազնավուր, դուք որ բազմիցս միջազգային մամուլին հարցազրույցներ եք տվել՝ ասելով, որ Հայաստանում իշխում է մաֆիան, մաֆիայի կանոնները, ահա մաֆիայի վերջը եկել է, և ձեր ներկայությունը հարկավոր է, որ մենք մաֆիայի վերջը տանք առանց մի կաթիլ արյան»:

Նիկոլ Փաշինյանը կրկին վստահեցրեց, որ իրենց շարժումը բաց ձեռքերի շարժում է, և որևէ մեկը չի կարող Երևանում, հանրապետություն հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու վրա կրակել:

Նա զգուշացրեց, որ Սերժ Սարգսյանը հորդորել է մի շարք անձանց ցուցարարի հագուստ հագնել ու գալ իրենց ցույցերին և ջարդելու, փչացնելու կոչեր անեն:

Անդրադառնալով Առաքել Մովսիսյանի՝ իրեն ուղղված կոչին, թե թող Նիկոլը գնա թրաշվի, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Առաքել Մովսիսյան, ուզում եմ իմանաս՝ ես չգիտեմ, երբ կթրաշվեմ կամ կթրաշվեմ, թե ոչ, բայց ես մի բան գիտեմ, ես պատրաստվում եմ քո գլուխը թրաշեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    թրաշել, չգիտեմ… սակայն գլուխ արդուկելու մէջ, քո նմանը չկայ, հաստատ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30