Այսօր խորհրդարանում «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը, լսելով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ականների լավատեսական ելույթները, նրանց հարց ուղղեց՝ «եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ»:
ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով «Ելքի» քննադատությունների ու հատկապես Էդմոն Մարուքյանի մասին, ասաց. «Իմիջիայլոց, եթե ես խոսելու լինեի, պիտի ասեի՝ այն ժամանակ, երբ Մարուքյանը գալիս էր Ազգային ժողով, այն ժամանակ էլ Հանրապետականին էր գովում, որ ամեն ինչ լավ է»:
Մեր զարմանքին՝ ե՞րբ է ՀՀԿ-ին գովել Մարուքյանը, մեծամասնականով ընտրված պատգամավոր է եղել, անկախ է եղել, ինչո՞ւ պիտի գովեր՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հասկացանք, բայց ո՞վ ա ընտրել՝ Հանրապետականները՝ մե՛նք»:
Մենք ճշտեցինք՝ դո՞ւք եք ընտրել Մարուքյանին, Գալուստ Սահակյանը վստահ պատասխանեց. «Այո՛»: Հարցին՝ բա դուք Վիկտոր Դալլաքյանի՞ն չէիք պաշտպանում՝ Սահակյանը պատասխանեց. «Դալլաքյանին ասածը հետեւյալն էր՝ եթե չանցնես, կգաս կաշխատես նախագահի աշխատակազմում»:
Մանրամասները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ