«Ազատ, անկախ ուսանող»,- այսպիսի կոչով իր խոսքը սկսեց Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
Նա վստահեցրեց՝ մեր ժողովրդին այլևս բնորոշ չէ «մեզնից ոչինչ կախված չէ», «եղունգ ունես, գլուխդ քորի» արտահայտությունները: Նշենք, որ Դավիթ Պետրոսյանը, Վահան Կոստանյանը, Գարիկ Միսկարյանը ժամեր շարունակ գտնվում էին ոստիկանական բաժանմունքներում: Քիչ առաջ այնտեղից դուրս եկած Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ Գարիկը ոստիկանության բաժանմունքներում ոստիկանների համակարգիչները ֆորմատ է արել: Ըստ նրա՝ դա նշանակում է, որ ազգն այս գաղափարի շուրջ ունի կոնսոլիդացում:
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հիշեց, թե ժամանակին շատ թերահավատներ կային, թե հասարակությունը չի արձագանքելու, նման պահանջ չկա. «Էն Շարմազանովն էլ ասում էր մենք վաթսուն տոկոս ձայն ունենք, դուք ո՞վ եք: Պարոն Շարմազանո′վ, նայեք, այս մարդիկ են ասում, որ իշխանությունը ձերը չէ, իշխանությունն այստեղ է: Հլը չեք տեսնում, թե հետևում ինչ է կատարվում: Կրկնակի շատ են»:
Այնուհետև պարոն Հարությունյանը հայտարարեց, թե 2008- ին Սերժ Սարգսյանի հանրահավաքի ժամանակ այս հրապարակում այսքան ժողովուրդ կար, բայց ըստ Արայիկ Հարությունյանի՝ նրանց 90 տոկոսը եկել էր զզվելով, իսկ հիմա այստեղ հավաքվածների մեծ մասը հաճույքով է եկել, քանի որ իրեն այս երկրի տերն է զգում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մի քիչ ավելի ցածր ռակուրս բռնեիք, միլիոննավոր միտինգչի կերևար 😀 😀 😀