Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքից բաց թողնվեցին 30 քաղաքացիներ, որոնք բերման էին ենթարկվել տարբեր փողոցներից։
«Ա1+»-ի հետ զրույցում բերման ենթարկվածներից Արթուր Սուքիասյանը նշեց, որ բերման են ենթարկել 6-7 ժամ առաջ առանց ներկայանալու: Չեն ծանուցել, թե ինչ կարգավիճակով եւ ինչի համար են բերման ենթարկել: Արդեն բաժանմունքում տեղեկացրել, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում անելու համար:
Ակտիվիստները պատմել են, որ իրենց երկար ժամանակ են պահել տարբեր գործողություններ կատարելու պատրվակով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: