Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղեկություններ բերման ենթարկվածների մասին

Ապրիլ 17,2018 19:25

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը և Անի Սամսոնյանը այցելել են Ոստիկանության տարածքային բաժամնունքներ տեղեկանալու քաղաքացիական անհնազանդության ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների դրության մասին։

Ժամը 18։20-ի դրությամբ ոստիկանության Էրեբունի բաժնից Մանե Թանդիլյանը և Դավիթ Խաժակյանը հայտնել են, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Ժամը 18։35-ի դրությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնից Արտակ Զեյնալյանը և Անի Սամսոնյանը հայտնել են, որ Իսահակյան-Աբովյան խաչմերուկից բերման են ենթարկվել 18 քաղաքացի և ազատ արձակվել, որոնց թվում նաև՝ «Տարկետում լինելու ա» շարժման ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը։

Ժամը 18։00-ի դրությամբ Գևորգ Գորգիսյանը և Կարեն Սիմոնյանը հայտնել են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնից բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

Հայտնի է դարձել, որ քաղակտիվիստներ Էրիկ Խաչատրյանը (որն անչափահաս է՝ 16 տարեկան) և Տիգրան Մազմանյանը ձերբակալվել են։ Մանրամասներին ծանոթանալու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաք վարչության ձերբակալվածների  պահման վայր է գնացել Էդմոն Մարուքյանը։

ԵԼՔ դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30