Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ովքե՞ր և ինչու՞ են բողոքում Հայաստանում. Deutsche Welle

Ապրիլ 17,2018 19:22

Երևանում բողոքի ցույցերը շարունակվում են, ցուցարարների թիվն աճում է: Ովքեր են Հայաստանի մայրաքաղաքի փողոց դուրս եկած մարդիկ, և ինչ են նրանք ուզում՝ փորձել է պարզել է Deutsche Welle-ի թղթակիցը:

Բողոքի ցույցեր

Երեքշաբթի՝ ապրիլի 17-ին, Հայաստանի խորհրդարանը երկրի վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին, որը մինչ այդ նախագահի պաշտոնում պաշտոնավարել էր երկու ժամկետ: Ավելի վաղ ընդունված սահմանադրությամբ նրա ձեռքում է կենտրոնացվելու ամբողջ իշխանությունը, նշանակում է, Սարգսյանը, ըստ էության, կպաշտոնավարի երրորդ ժամկետով: Այսպիսով, Հայաստանի մայրաքաղաքում ցույցի մասնակիցները դեռ անցյալ շաբաթվա վերջից ունեն մեկ նպատակ՝ թույլ չտալ Սարգսյանին ընտրվել կառավարության ղեկավար, ինչը նրանց չհաջողվեց:

Մյուս կողմից, շարժման կազմակերպիչները դրանից հետո չառաջարկեցին մասնակիցներին (իսկ նրանց թիվը հասնում է 10 հազարի և ավելի է շատանում) ցրվել: Ավելին, կազմակերպիչները հայտարարեցին «թավշյա հեղափոխություն» սկսել, գրում է թերթը:

Երևանի ցույցերի կենտրոնում երիտասարդությունն ու ուսանողներն են

Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի դիտարկմամբ՝ այս շարժումը մի քանի կարևոր առանձնահատկություն ունի: «Դրա գլխավոր շարժիչ ուժի երիտասարդությունն է, մարդկանց նոր սերունդը, որոնք չեն սովորել խորհրդային դպրոցներում և միշտ պատրաստ են պայքարել իրենց իրավունքների և ազատության համար,- կարծում է գիտնականը:- Բնական է, որ հենց նրանք են հայտնվում ցանկացած բողոքական շարժման առաջնագծում»:

Նրա խոսքով՝ դա գլխավորապես ուսանողներն են, մարդիկ, որոնք օգտվում են համացանցից, ունեն գիտելիքների որոշակի պաշար և ակտիվ քաղաքացիական դիրքորոշում: Ընդ որում, Պողոսյանը ենթադրում է, որ չնայած ժողովրդական դժգոհության առաջնագծում գտնվում են հենց նրանք, դա լիարժեք այն ռեսուրսը չէ, որը կարող է հեղափոխություն իրականացնել: Այստեղ, ըստ գիտնականի, անհրաժեշտ է բնակչության բոլոր շերտերի մասնակցությունը:

Իհարկե, ըստ Պողոսյանի, հայերը բավականաչափ պատճառներ ունեն իշխանությունների քաղաքականությունը բացասական գնահատելու համար. բնակչության 70 տոկոսը դժգոհ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, ցածր աշխատավարձերից և կենսաթոշակներից, գործազրկությունից և գրեթե զանգվածային արտագաղթից: Եվ այդ հսկայական դժգոհությունը, ըստ գիտնականի, առաջ է բերում իշխանության մշտականություն:

Գլխավորը՝ առանց սադրանքների

Երաժիշտ Անուշ Հարությունյանը բողոքի ցույցին մասնակցում է ոչ թե ընդդիմության առաջնորդի նկատմամբ համակրանքից, այլ իշխանությունների քաղաքականության դեմ արտահայտվելու անհրաժեշտությունից դրդված: Նա վստահ է, որ «իշխանության մշտականությունը, բազմաթիվ տարիներ երկրի քաղաքական վերնախավում միևնույն անձանց ներկայությունը չի նպաստում զարգացման, այլ հանգեցնում է կենսագործունեության բոլոր ոլորտներում լճացման»:

Ըստ Անուշ Հարությունյանի՝ փողոցում բողոքի ցույցերը ոչ այլ ինչ են, քան ճահճից դուրս գալու փորձ, հերթական անգամ ապացուցելու իշխանություններին, որ մարդկանց հետ պետք է հաշվի նստել: Ընդ որում, Անուշը համոզված է, որ այժմ մարդիկ արդեն չեն ուզում նստել տանը և դուրս են գալիս փողոց ոչ թե ի զորակցություն ընդդիմության առաջնորդի, այլ արտահայտելով իրենց անվստահությունն իշխանությունների դեմ:

«Գլխավորն այն է, որ մեր ցույցն ընթանում է առանց սադրանքների, հաջողվում է խուսափել ոստիկանության հետ բախումներից: Եվ դա նաև խոսում է այն մասին, որ քաղաքի փողոցներ դուրս եկածները բավականին դաստիարակված են, կրթված և կազմակերպված»,- DW-ի հետ զրույցում ասել է Անուշ Հարությունյանը:

Հայաստանում ցույցերը վաղուց են հասունացել

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այն, ինչ այս օրերին կատարվում է Երևանում, խորհրդարանական ընտրությունների արդյունքների իրականացման վերջին փուլն է: Ընդ որում, նա նկատում է, որ այդ ընտրությունների արդյունքները ճանաչել են բոլոր կուսակցությունները, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիրը», որի նախաձեռնությամբ իրականացվում են ցույցերը:

«Հայաստանի օրենսդրության մեջ չկա որևէ կետ կամ դրույթ, որոնք կհակասեին Սերժ Սարգսյանի մտադրությանը՝ երկու նախագահական ժամկետից հետո զբաղեցնել վարչապետի աթոռը: Սակայն փաստ է մնում այն, որ վերջին 10 տարում մեծացած սերունդը պահանջում է որակյալ փոփոխություններ, որոնք, ինչպես ցույց են տալիս նախորդ տարիները, ներկա իշխանությունը պարզապես ի վիճակի չէ ապահովել»,- ասել է Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան խելամիտ բացատրություն տալ նրան՝ ինչու իրենք պետք է շարունակեն կառավարել այն դեպքում, երբ անցած տասնամյակն աչքի չի ընկել բարեփոխումներով կամ դրանց իմիտացիայով, իսկ երկիրը, փաստորեն, տեղում դոփում է: Այստեղից, ըստ նրա, միանգամայն բնական է հատկապես երիտասարդ սերունդի ցանկությունը՝ ասելու «Վե՛րջ»:

Փորձագետը նկատում է, որ անկախ ցույցերի արդյունքից՝ հայ հասարակությունը ցույց տվեց, որ ինքը կարող է լինել ավելի առաջադեմ, քան երկրի քաղաքական դաշտն ընդհանուր առմամբ (հանձին և՛ իշխանության, և՛ ընդդիմության), որն ի վիճակի չեն արտահայտել քաղաքացիների կամքը: Մեհրաբյանի խոսքով՝ դա ցույց է տալիս, որ Հայաստանը ո՛չ Բելառուս է, ո՛չ Ադրբեջան, որ այստեղ կա քաղաքացիական հասարակություն, որը վաղ թե ուշ իր կամքը կպարտադրի քաղաքական համակարգին:

Բնականաբար, Երևանում բողոքի ակցիաները Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար անհարմարությունների պատճառ են դարձել: Փակվում են ավտոճանապարհները, փոխադրամիջոցներն աշխատում են խափանումներով, բազմաթիվ մարդիկ չեն կարողանում գնալ աշխատանքի, տուժում է դպրոցներում և բուհերում ուսումնական գործընթացը: Ուստի շատ չեն նրանք, ովքեր դժգոհում են, որ խախտվել է իրենց առօրյա կենսակերպը: Բայց հիմնականում երևանցիներն ըմբռնումով են մոտենում այն ամենին, ինչ կատարվում է Երևանի կենտրոնում: Նրանց դիրքորոշումը կարելի է արտահայտել հետևյալ կերպ. անգամ, եթե ցուցարարները ոչ մի բանի չհասնեն, նրանք գոնե ցույց կտան իշխանություններին, որ այստեղ կա ժողովուրդ, և այդ ժողովրդին ինչ-որ բան դուր չի գալիս:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30